Ո՞ր բանջարեղենն է կրկնապատկում քաղցկեղի առաջացման վտանգը

20:43   21 հունիսի, 2022

Ռուս ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ որոշ բանջարեղեններ կրկնապատկում են քաղցկեղի առաջացման վտանգը, գրում է solenka.info-ն։

Ինչպես նշել է մասնագետը, բոլոր բանջարեղեններն օգտակար են մարդու օրգանիզմի համար, քանի որ պարունակում են վիտամիններ եւ սննդարար նյութեր, սակայն մարինացված բանջարեղենը կարող է մեծացնել ուռուցքի զարգացման վտանգը։

««Վիճակագրորեն նշանակալի կապ» կա թթու բանջարեղենի օգտագործման եւ կերակրափողի թիթեղաբջջային քաղցկեղի միջեւ… Մարինացված բանջարեղենի էքստրակտները մուտագեն եւ փոխակերպող ակտիվություն են դրսեւորել»,- ասում է Վորոբյովը:

Կերակրափողի քաղցկեղը մեծահասակների մոտ քաղցկեղի 14-րդ ամենատարածված տեսակն է։



© NEWS.am Medicine