Ինչու են կանայք խռմփացնում

18:37   23 հունիսի, 2022

Խռմփոցն ավելի հաճախ հանդիպում է հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ՝ հորմոնների պակասի պատճառով, վկայում է PLOS One ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը:

Մոտավորապես հետդաշտանադադարում գտնվող յուրաքանչյուր 20-րդ կինը տառապում է քնի օբստրուկտիվ ապնոեից, մի վիճակ, որի դեպքում շնչուղիները նեղանում են:

Սա հանգեցնում է բարձր խռմփոցի, որը կարող է արթնացնել մարդուն գիշերը մինչեւ 40 անգամ:

Այժմ Նորվեգիայի հետազոտողները պարզել են, որ դրա պատճառը էստրոգենի եւ պրոգեստերոնի անբավարար քանակությունն է:

Սրանք հորմոններ են, որոնք փոխարինվում են, երբ կանայք փոխարինող հորմոնալ թերապիա են անցնում, ինչը հույս է տալիս, որ դա կարող է օգնել նաեւ խռմփոցի եւ քնի ապնոեի դեպքում:

Եթե նրանք կարողանային կրկնապատկել պրոգեստերոնի քանակը, ապա այս հիվանդության զարգացման հավանականությունն ինը տոկոսով ավելի քիչ կլիներ:

Քիչ ապացույցներ կան, որ հորմոնալ փոխարինող թերապիան կարող է նվազեցնել այս վիճակի զարգացման ռիսկը, ուստի ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ:



© NEWS.am Medicine