Ինչո՞ւ են մաշկի վրա խալեր հիշեցնող կարմիր բծեր հայտնվում

19:46   23 հունիսի, 2022

Մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուլյա Գալյամովան NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու են մաշկի վրա առաջանում կարմիր բծեր, որոնք խալեր են հիշեցնում։

Նրա խոսքով՝ դրանք հեմանգիոմաներ են՝ լայնացած անոթներ, որոնք նման են արյունատար մարմինների։ Չնայած տարածված կարծիքներին՝ հեմանգիոմաները վտանգավոր չեն, այլ միայն էսթետիկ տհաճություն են պատճառում։

«Դրանք վտանգավոր չեն, ոչինչի մասին չեն վկայում, թեեւ կան ենթադրություններ, որ նյութափոխանակության համախտանիշի, լյարդի ներսում հիպերտենզիայի, իբր լյարդի խանգարումների հետեւանք են, բայց դա գիտականորեն ապացուցված չէ։ Ուստի ապացույցների վրա հիմնված բժշկության մեջ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բացի էսթետիկ տհաճությունից, որը, սկզբունքորեն, հեշտ է շտկել՝ ուղղակի բծերը հեռացնելով, եթե դրանք ինչ-որ մեկին նյարդայնացնում են։ Սակայն պետք չէ վախեցած վազել մաշկաբանի մոտ»,- բացատրել է Գալյամովան:



© NEWS.am Medicine