Ինչպե՞ս բարելավել քունը շոգին

11:37   25 հունիսի, 2022

Շոգ եղանակին շատերի մոտ խախտվում է քնի ռեժիմը, եւ դա կանխելու համար պետք է հետեւել պարզ կանոնների, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է քնաբան Սոֆյա Չերկասովան։

Նրա խոսքով, նախ եւ առաջ անհրաժեշտ է սենյակը քնելուց մի քանի ժամ առաջ լավ օդափոխել, քանի որ եթե սենյակում տոթ է, եւ թթվածինը քիչ է, ապա եւ՛ ցրտին, եւ՛ շոգին շատ ավելի դժվար է դիմանալ։ Քնաբանն ընդգծել է, որ անկողնային պարագաները պետք է բնական նյութից՝ վուշից կամ բամբակից լինեն։

«Այդ նյութերը պետք է վանեն խոնավությունն ու ջերմությունը, որպեսզի մարդը կարողանա պարզապես քնել»,- նշել է Չերկասովան:

Բացի այդ, մասնագետը հիշեցրել է սառեցնող էֆեկտով բարձերի առկայության մասին, որոնք նույնպես կարող են օգնել բարելավել քունը շոգ եղանակին։

«Հիմա կան բարձեր, որոնք սառեցնող ազդեցություն ունեն։ Դա կա՛մ հատուկ գործվածք է, որը գործնականում չի տաքանում մարդու մաշկի ջերմությունից, կա՛մ կան նաեւ կապույտ տեխնոգելով բարձեր։ Դրանք կլանում են ջերմությունը եւ զովության զգացողություն են տալիս»,- հավելել է մասնագետը։

 



© NEWS.am Medicine