Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին

21:34   25 հունիսի, 2022

Քաղցկեղի վաղ հայտնաբերումը լավագույն միջոցն է հիվանդության դեմ պայքարում, առաջարկվող հետազոտություններն անցնելը եւ օրգանիզմի փոփոխություններին ուշադրություն դարձնելը կարող են փրկել ձեր կյանքը։  

Հաշվի առնելով երիտասարդ չափահասների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի աճող դեպքերը, ախտանշանների իմացությունը կենսական նշանակություն ունի: Ռադիոլոգ դոկտոր Բրետ Մոլարդը նշում է, որ աղիների ֆունկցիայի փոփոխությունը, հատկապես, երբ աղիների շարժումները դառնում են ավելի հեղուկ: Դա սովորաբար տեղի է ունենում, երբ ուռուցքը աճում է հաստ աղիքի պատի երկայնքով, ինչպես շրջանագիծը:

Մոլարդը նաեւ մատնանշել է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են որովայնի ցավը:  

Իր հերթին բժիշկ Շեյլա Բուշերին պնդում է, որ մաշկի փոփոխությունները քաղցկեղի ամենատարածված նշաններից են։  Ցանկացած խալ, որը ժամանակի ընթացքում աճում կամ փոխվում է, կարող է քաղցկեղի նշան լինել:

Քաշի հանկարծակի փոփոխությունները, հատկապես քաշի կորուստը առանց դիետայի կամ վարժությունների, կարող են վկայել քաղցկեղի մասին։  

Քաղցկեղի մեկ այլ հնարավոր նշան կարող է լինել ախորժակի փոփոխությունը: Նրա խոսքով՝ դա կարող է վկայել մարսողական տրակտում կամ որովայնի խոռոչում քաղցկեղի առկայության մասին։  



© NEWS.am Medicine