Covid-19-ով վարակվել է մեծացնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման ռիսկը

13:27   26 հունիսի, 2022

Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 8-րդ համագումարում ներկայացված հետազոտության համաձայն`կորոնավիրուսով վարակված մարդկանց պարագայում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման ավելի մեծ վտանգ, քան Covid-19-ի հայտնաբերման թեստի բացասական արդյունք գրանցածների դեպքում:

Հետազոտության արդյունքներով, որի շրջանակում ուսումնասիրվել են Դանիայի բնակչության կեսի բժշկական պատմությունները, կորոնավիրուսով վարակված մարդիկ ունեն Ալցհեյմերի հիվանդության, Պարկինսոնի հիվանդության եւ իշեմիկ ինսուլտի զարգացման ռիսկ:

Կորոնավիրուսով վարակված մարդկանց դեպքում 3,5 անգամ ավելի մեծ է եղել Ալցհեյմերի, 2,6 անգամ՝ Պարկինսոնի, 2,7 անգամ՝ իշեմիկ ինսուլտի եւ 4,8 անգամ՝ ուղեղային արյունահոսության ռիսկը:

Հետազոտության արդյունքում հստակացել է նաեւ, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում չի աճել 2, բազմակի սկլերոզով, միասթենիա գրավիսով, Գիլեն-Բարեի համախտանիշով եւ նարկոլեպսիայով հիվանդների թիվը:



© NEWS.am Medicine