Որքանո՞վ է օդորակիչը վտանգավոր առողջության համար

23:21   26 հունիսի, 2022

Ջերմաստիճանի տատանումները, որոնք տեղի են ունենում սենյակներում առկա օդորակիչների աշխատանքի հետեւանքով, կարող են հանգեցնել միոզիտի (մկանների բորբոքում), տոնզիլիտի (վերին շնչառական ուղիների հիվանդություն) եւ Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշների (SARS) զարգացման: Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՌԴ-ում գործող Atlas կլինիկաների ցանցի թերապեւտ Օլգա Ալեքսանդրովան:

«Բավական տարածված է արգանդի վզիկի միոզիտը, որը պարանոցի մկանների հիպոթերմիայի հետեւանք է։ Արդյունքում առաջանում է մկանային սպազմ, որն ուժգին ցավ է առացանում, իսկ շարժման ընթացքում` ուժեղանում է։ Ցանկացած տեսակի միոզիտի բուժումը համատեղում է դեղամիջոցները ֆիզիոթերապիայի հետ»,- նշել է մասնագետը։

Ըստ բժշկի՝ ջերմաստիճանի տատանումները, երբ օդորակիչի աշխատանքով պայմանավորված սենյակը զով է, իսկ դրսում՝ շոգ, բացասաբար են անդրադառնում իմունային համակարգի վրա եւ մարմինը վարակների նկատմամբ ավելի զգայուն է դառնում։

«Օդորակիչի աշխատանքից կարելի է պարզապես մրսել կամ կոկորդի ցավ ունենալ, քանի որ կոկորդը շատ զգայուն է ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ»,- բացատրել է թերապեւտը`հավելելով, որ օդորակիչը շրջանառում է սենյակում առկա օդը, ինչի հետեւանքով Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ ունեցող անձի ներկայությամբ բակտերիաները կարող են տարածվել`վարակելով մյուսներին:



© NEWS.am Medicine