Չինացի գիտնականը բերանի խոռոչի քաղցկեղի կանխատեսման մեթոդ է մշակել արհեստական ​​ինտելեկտի հիման վրա

23:35   27 հունիսի, 2022

Չինացի գիտնական Ջոն Ադեոյեն Հոնկոնգի համալսարանից հետազոտություն է անցկացրել, որի նպատակն էր մեքենայական ուսուցման վրա (արհեստական ​​ինտելեկտի մեթոդների դաս) հիմնված հարթակ ստեղծել՝ բերանի խոռոչի քաղցկեղի եւ բերանի խոռոչի պոտենցիալ չարորակ հիվանդությունների զարգացման ռիսկի կանխատեսման համար, գրում է News Medical Life Sciences-ը։

Բերանի խոռոչի տեսողական հետազոտություն է իրականացվել հետազոտության 1467 մասնակիցների շրջանում: Յուրաքանչյուր անձի կարգավիճակը որպես դրական/բացասական է սահմանվել բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում, իսկ դրական կարգավիճակի համար էպիթելային դիսպլազիայի եւ հարթբջջային կարցինոմայի հիստոլոգիական հաստատում է կատարվել:

Բացասական սքրինինգ անցածների վիճակին հետեւում էին էլեկտրոնային բժշկական քարտերի միջոցով: Տեղեկություն էր ստացվել ժողովրդագրության, սովորությունների, ապրելակերպի եւ ընտանեկան ռիսկի գործոնների մասին, իսկ արտաշնչվող օդում ածխածնի մոնօքսիդի մակարդակը (ppm-ով) գնահատվել է մոնիտորի օգնությամբ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեքենայական ուսուցումը հաջող գործիք է բերանի խոռոչի քաղցկեղի ռիսկի կանխատեսման համար եւ կարող է կիրառվել սկրինինգի ժամանակ «ռիսկի խմբերի» բացահայտման համար:



© NEWS.am Medicine