Սլովակիայում վիրաբույժը սխալմամբ հեռացրել է պացիենտի առողջ աչքը

19:22   28 հունիսի, 2022

Սլովակիայում ակնաբույժը սխալմամբ հեռացրել է պացիենտի առողջ աչքը։ Բժշկական սխալի հետեւանքով տղամարդը լրիվ կուրացել է։ Այս մասին տեղեկացրել է TASR-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այն կլինիկայում, որը պատկանում է Բրատիսլավայի համալսարանական հիվանդանոցին։

Բժշկական օգնության համար դիմած տղամարու չտեսնող աչքը պետք է հեռացվեր, բայց բժիշկը վիրահատել է նրա առողջ աչքը։

Պատահածից հետո վիրաբույժին հեռացրել են պացիենտների հետ աշխատանքից։

Հիվանդանոցում կատարվել է նաեւ աչքի կլինիկայի բուժանձնակազմի վերապատրաստում։ Ներկա պահին բժշկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Բրատիսլավայի ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները, տեղեկացրել է Mail. Ru-ն։



© NEWS.am Medicine