Ինչո՞ւ է մարդն ինքն իր հետ խոսում

10:41   29 հունիսի, 2022

«Ամենակարեւորի մասին» հաղորդաշարի վարող բժիշկ Սերգեյ Ագապկինը պատմել է, թե ինչու են մարդիկ խոսում իրենք իրենց հետ, գրում է «Аргументы и факты»-ն: 

Ըստ փորձագետի՝ դրա մի քանի պատճառ կա: Մասնավորապես, ծանր աշխատանքային օրվանից հետո եթե մարդը խոսում է ինքն իր հետ, որպեսզի չմոռանա ինչ-որ պահեր,  դա սարսափելի չէ։

«Բայց եթե նա ամբողջ օրը խոսում է ինքն իր հետ, ապա անհրաժեշտ է, որ հոգեբույժը բացառի նրա մոտ հոգեկան հիվանդությունը»,-ասել է բժիշկը:

 



© NEWS.am Medicine