Ինչպե՞ս բարձրացնել սթրեսակայունությունը

15:28   29 հունիսի, 2022

Սթրեսը վատ է անդրադառնում մարդու առողջության վրա եւ նվազեցնում է նրա աշխատունակությունը: Էմոցիոնիալ ցնցումների պատճառով նվազում է կյանքի որակը:

Հոգեբանները նշում են, որ կան մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել սթրեսակայունությունը: Այս մասին «Аргументы и факты»-ին պատմել է ընտանեկան հոգեբան Օլգա Ռոմանիվը:

Մասնագետը հետեւյալ խորհուրդներն է տվել.

  1. Քանի որ սթրեսակայունությունն ուղղակիորեն կախված է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունից, դրա դեմ ավելի լավ է պայքարել ֆիզիկական ակտիվության օգնությամբ: Ընդ որում, ցանկացած ֆիզիկական ակտիվություն՝ լինի դա վազք կամ հատակը լվանալ:
  2. Սթրեսակայունության մակարդակը կարելի է կարգավորել սննդի օգնությամբ: Կորտիզոլը «այրում է»մկանները, սակայն կարող է մեծացնել ճարպային հյուսվածքի քանակը: Այդ պատճառով սննդակարգում հատուկ տեղ պետք է հատկացնել հենց սպիտակուցային սննդին եւ ածխաջրերին:
  3. Վիտամիններ ընդունեք եւ բավարար քանակությամբ ջուր խմեք:
  4. Բացի այդ, պետք է դրական էմոցիաներ ստանալ, նոր հոբբի գտնել:

5.         Պետք է նաեւ ուշադրություն  դարձնել հանգստի վրա՝ մեդիտացիա, շնչառական վարժություններ: Լարվածությունը կարելի է հանել նաեւ արոմաթերապիայի, մասաժի, սպա պրոցեդուրաների, լողի օգնությամբ:



© NEWS.am Medicine