Ձեռքերի եւ մատների ի՞նչ վիճակներ կարող են հուշել լուրջ հիվանդությունների մասին

16:29   30 հունիսի, 2022

Մեր ձեռքերը կարող են ահազանգել՝ մատնանշելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Նրանց արտաքին տեսքը որոշ դեպքերում ցույց է տալիս, որ կարող է լուրջ հիվանդություն լինել։ Eat This, Not That!-ը զրուցել է Մեզոթելիոմայի կենտրոնի բուժեղբայր Շոն Մարչեզեի հետ, որն ուռուցքաբանության ոլորտում կլինիկական փորձարկումների փորձ ունի։

Տագնապեցնող նշաններից մեկը Մարչեզեն համարել է ձեռքերի եւ ոտքերի եղունգների ձեւի փոփոխությունը, դրանց աննորմալ կլոր ձեւը։ Մատի ծայրը կարող է տաք լինել, կարմիր կամ ուռած, իսկ եղունգը՝ ավելի փափուկ կամ թեքվել դեպի ներքեւ՝ կուտիկուլայի մոտ, ավելի սուր անկյան տակ։ Այդ ձեւն ստացած մատները սրտի կամ թոքերի հիվանդության վառ նշան են, որոնք պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով։

Մատների ծակոցները նույնպես տագնապեցնող ահազանգ են։ Դա սովորաբար նշանակում է, որ վնասվել է ձեռքի նյարդը։ Շատ հիվանդություններ կարող են առաջ բերել մատների թմրածություն, ներառյալ դաստակի թունելային ախտանշանը, դիաբետը կամ աուտոիմունային հիվանդությունները, ինչպիսին է ռեւմատոիդ արթրիտը։ Ձեռքերի թմրածությունը հազվադեպ կարող է լինել կաթվածի կամ կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների նշան։

Էսենցիալ թրեմորը կարող է կապված լինել որոշակի գեների, սննդի անբավարարության կամ չափից ավելի ծանրաբեռնվածության հետ։ Ցավոք, ձեռքերի թրեմորը կարող է վկայել նյարդերի ավելի լուրջ վնասվածքների մասին, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը, նշել է Մարչեզեն։

Նա նշել է, որ սպիտակ կամ կապույտ մատները կարող են մատնանշել արյան հոսքի անբավարարության մասին, որը կարող է առաջանալ ցրտի կամ սթրեսի հետ կապված։ Եթե մատները վառ կարմիր են, ուռած կամ ցավում են տաքանալուց հետո, դա կարող է վկայել Ռեյնոյի հիվանդության մասին։ Ռեյնոյի հիվանդությունը կարող է ընթանալ առանց որեւէ այլ հիվանդության, բայց այն կապված է նաեւ որոշակի վիճակների հետ, ինչպիսին են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները կամ արյան որոշ հիվանդություններ։ 



© NEWS.am Medicine