Երիկամների քրոնիկական հիվանդությամբ տառապում է յուրաքանչյուր տասներորդ չափահաս մարդը. հետազոտություն

14:23   1 հուլիսի, 2022

Երիկամների քրոնիկական հիվանդությունների (ԵՔՀ) ամենամեծ հետազոտություններից մեկի նոր արդյունքները վկայում են այն մասին, որ այդ հիվանդությունը բավական ծանր բեռ է պացիենտների եւ առողջապահության համակարգերի համար. ըստ գնահատականների՝ հիվանդության տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմում է 10 տոկոս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health-Europe ամսագրում։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ԵՔՀ ունեցող 2,4 մլն պացիենտների տվյալները Եվրոպայի 9 երկրներում, ինչպես նաեւ Իսրայելում եւ Կանադայում։

Չնայած երիկամների քրոնիկական հիվանդությունը համարվում է ամենաշատ տարածված հիվանդություններից մեկը, որը խոցում է յուրաքանչյուր տասներորդ չափահաս մարդուն, պարզվել է, որ երեք պացիենտից (հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանք ԵՔՀ ունեն) երկուսի համար նման ախտորոշում չի արվել, ինչը նշանակում է հիվանդացության եւ մահացության բարձր վտանգ եւ զգալի բեռ առողջապահության համակարգերի համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ տարեկան մահանում է երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների 6-9 տոկոսը, իսկ հիվանդանոցներ այցելելու եւ առողջապահության ծախսերի հիմնական պատճառը ԵՔՀ-ի հետ կապված իրողություններն են եւ ուղեկցող հիվանդությունները, ինչպիսին է սրտի անբավարարությունը։ 



© NEWS.am Medicine