Ինչո՞ւ է բերանից տհաճ հոտ գալիս

11:37   2 հուլիսի, 2022

Գաստրոէնտերոլոգ Այգուլ Իշմուրզինան թվարկել է բերանից տհաճ հոտի հիմնական պատճառները, գրում է MedikForum-ը։

Այս խնդիրը արդիական է ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար։ Ամենից հաճախ դա առաջանում է ատամների հետ կապված խնդիրների, որոշ մթերքների պատճառով։ Երբեմն տհաճ հոտի պատճառ դառնում են մարսողական համակարգի հիվանդությունները:

«Տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է»,- նշել է փորձագետը։

Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։

Վերահսկեք ատամները մաքրելու որակը, եթե խոսքը երեխայի մասին է։ Գնացեք ատամնաբույժի մոտ ստուգման համար:

Բացառելով առաջին պատճառը, հետո պարզել վերին շնչուղիների հետ կապված վիճակը։ Գուցե քրոնիկ ռինիտ, տոնզիլիտ, ադենոիդներ, սինուսիտ կա: Այս պաթոլոգիաների դեպքում մենք հաճախ պաթոգեն բակտերիաների աճի ենք բախվում: Դրանք էլ տհաճ հոտի առաջացման պատճառ են դառնում:

Բույրի պատճառ կարող են լինել նաև աղիների անառողջ միկրոբիոմը, մակաբուծական եւ սնկային հիվանդությունները:

Եթե ​​պաթոլոգիաներից ոչ մեկը հաստատված չէ, դիմեք մասնագետների՝ ատամնաբույժի, գաստրոէնտերոլոգի, մանկաբույժի:



© NEWS.am Medicine