Սնկային թունավորմամբ Վանաձորում հոսպիտալացվել են մայր ու աղջիկ

15:15   1 հուլիսի, 2022

Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ:

Ինչպես տեղեկացնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը, ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Արայիկ Փիլոյանը մեկ անգամ եւս կոչ է անում չհավաքել եւ չուտել անհայտ ծագման սունկ, իսկ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել հիվանդանոց:



© NEWS.am Medicine