Արդյո՞ք հակադեպրեսանտների ընդունումն ազդում է կանանց վերարտադրողական համակարգի վրա

19:25   2 հուլիսի, 2022

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի գիտնականները մտադիր են հետազոտել հակադեպրեսանտների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա, գրում է Gazeta.ru-ն։

«Կանայք երկու անգամ ավելի շատ են ենթարկվում դեպրեսիայի, ընդ որում մինչ ծննդաբերությունը դեպրեսիայի վտանգը մեծանում է, իսկ հղիությունը խոցելի շրջան է», -նշում են մասնագետները:

Այդ իսկ պատճառով կարևոր է վերլուծել, թե որքանով է անվտանգ դեղամիջոցներ ընդունելը, որոնք օգնում են հաղթահարել դեպրեսիան, և ինչպես է դրանց ազդեցությունն ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, բացատրել են հետազոտողները: 



© NEWS.am Medicine