Ո՞ր նշաններն են մարդիկ շփոթում ծերության հետ

09:39   3 հուլիսի, 2022

Ծերության հետ շփոթության մեջ հայտնվող նշաններից մեկը խոլեստերինի բարձր մակարդակն է: Այս մասին Medik Forum-ին ասել է սրտաբան Օլեգ Վաֆոլոմեեւը:

Նա նշել է, որ լյարդի կողմից արտադրվող խոլեստերինը առողջ բջջային հյուսվածքի կառուցման հիմքերից է, եւ, այնուամենայնիվ, դրա բարձր մակարդակը վատ վիճակի մասին է խոսում:

Խոլեստերինի բարձր մակարդակը հաճախ չի նկատվում կամ թույլ է նկատվում, բայց այն վատթարացնում է վերջույթներին արյան մատակարարումը`խցանելով զարկերակները:

«Այս գործընթացը, որը հայտնի է որպես ծայրամասային զարկերակային հիվանդություն (PAD), կարող է առաջացնել ոտքի մեղմ ցավ: Մարդիկ հաճախ ոտքերի այս տեսակի մեղմ ցավը կապում են ծերացման եւ աճի դանդաղման հետ: Սակայն այն նեղացած զարկերակների նշան է, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպի ոտքեր», - բացատրել է Օլեգ Վարֆոլոմեեւը:

Ստորին վերջույթներում արյան վատ հոսքի այլ նշաններ են մազերի կորուստը, խոցերը, որոնք չեն բուժվում, մարզման ընթացքում կրկնվող ցավերը:

Շատերը սխալմամբ կարծում են, որ սրանք ծերանալու նախանշաններ են, սակայն առողջ վերջույթը անպատճառ չի կարող ցավել:



© NEWS.am Medicine