Ինչի՞ կարող է հանգեցնել վիտամինների առանց վերահսկողության ընդունումը

15:23   3 հուլիսի, 2022

Սրտաբան եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ առանց վերահսկողության վիտամինների ընդունումը կարող է վնասակար լինել առողջ օրգանիզմի համար, հայտնում է FBM-ն։

Հեռուստահաղորդավարն ընդգծել է, որ առողջ մարդիկ առանց մասնագետի հետ խորհրդակցելու վիտամիններ եւ այլ հավելումներ ընդունելու կարիք չունեն։ Հաբերի տեսքով ընդունած վիտամինները կարող են, ոչ միայն արդյունավետ չլինել, այլեւ վտանգավոր լինել օրգանիզմի համար:

Օրինակ առանց վերահսկողության վիտամին A-ի ընդունումը կարող է օստեոպորոզի առաջացման պատճառ դառնալ, իսկ հղիների պարագայում`սպառնալ պտղին: C վիտամինի ավելցուկը հանգեցնում է քարերի առաջացմանը երիկամներում, իսկ D-ինը՝ հղի է նյարդաբանական դրսեւորումներով:

Մասնագետը նշել է, որ առողջ մարդիկ, բոլոր վիտամինները ստանում են սննդի միջոցով եւ դրանք շատ ավելի արդյունավետ են ներծծվում:



© NEWS.am Medicine