Արդյո՞ք ծովամթերքը ալերգիա առաջացնում է

21:29   3 հուլիսի, 2022

Ցանկացած ծովամթերք՝ հում, խաշած, թթու կամ պահածոյացված, ամենաուժեղ ալերգեն հատկությունն ունի: Այս մասին ասել է «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի վարող դոկտոր Տատյանա Շապովալենկոն, հայտնում է Аргументы и факты լրատվականը:

«Ծովախեցգետինները, կաղամարները, ոստրեները հարուստ են սպիտակուցներով, որոնք իմունային համակարգի կողմից ընկալվում են որպես օտար բաղադրիչ եւ առաջացնում ալերգիկ ռեակցիա: Ալերգիա կարող են առաջացնել նաև պահածոների կամ մարինադի սննդային հավելումները»,- պարզաբանել է մասնագետը։



© NEWS.am Medicine