Շուրթերից ինչպե՞ս հասկանալ օրգանիզմում պակաս վիտամինները

23:40   3 հուլիսի, 2022

Իմունոլոգ Սվետլանա Բուլիգինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում ասել է, որ մարդու շուրթերից կարելի է շատ բան իմանալ մարդու առողջական վիճակի մասին եւ պատմել, թե ինչպես կարելի է որոշել, թե որ վիտամիններն են պակասում օրգանիզմին: Մասնագետի խոսքով, եթե մարդու շուրթերը գորշավուն երանգ ունեն կամ գունատ են, ապա դա ազդարարում է հիմնականում անեմիայի մասին։

Իմունոլոգը նշել է, որ մարդը կարող է երկաթի պակաս ունենալ՝ մսից, հացահատիկից, այդ թվում՝ ֆիտատներից հրաժարվելու, ինչպես նաեւ աղաթթվի բացակայության պատճառով։ Այն կարող է առաջանալ նաև աղիներում առկա բորբոքման կամ առատ դաշտանի հետեւանքով: Երկաթի պակասուրդը կարող է հանգեցնել նաեւ B12 վիտամինի պակասի: Իմունոլոգն ընդգծել է, որ կապույտ շուրթերը կարող են ցույց տալ, որ մարդը մրսած է. Բացի այդ, նման գույնը կարող է վկայել ցնցումների կամ ցիանիդով թունավորման մասին:

Ինչ վերաբերում էմուգ գույն շուրթեր ունեցողներին, ապա նրանք ակտիվ կամ պասիվ ծխողներ են, իսկ չոր շուրթերը օրգանիզմում Օմեգա 3-ի պակասի հետեւանք է, կամ էլ՝ Օմեգա 6-ի ավելցուկի:

Բացի այդ Օմեգա 3-ի, ինչպես նաեւ վիտամին D-ի պակասը կարող են ճաքած շուրթերի պատճառ դառնալ: Իսկ շուրթերի անկյուններում առկա ճաքերը B2 վիտամինի պակասի մասին են խոսում: Նա նշել է, որ վերոնշյալ վիտամինով հարուստ են ձուն, տերեւներ ունեցող կանաչեղենը եւ պանրեղենը:



© NEWS.am Medicine