Կարո՞ղ են արդյոք վերադառնալ միջնադարյան վտանգավոր հիվանդությունները

21:29   4 հուլիսի, 2022

Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը խոսել է միջնադարյան վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք կարող են վերադառնալ եւ վարակել մարդկանց, գրում է Sputnik-ը։

Նրա խոսքով՝  որոշ վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ դեռեւս կան բնության մեջ։

«Գիտնականները հորինել են «կրկնվող վարակներ» տերմինը։ Եթե ​​բնության մեջ կան հիվանդությունների օջախներ, ապա դրանք լիովին անհնար է վերացնել, դրանք կարող են վերադառնալ»,-նշել է Ժեմչուգովը։

Բնության մեջ դեռեւս գոյություն ունի նաեւ բորոտության նման միջնադարյան հիվանդության հարուցիչը։  



© NEWS.am Medicine