Ո՞ր ձավարը կարող է վնասել օրգանիզմին

16:41   5 հուլիսի, 2022

Դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան «Մոսկվա 24»-ի հետ զրույցում խորհուրդ է տվել չօգտագործել սպիտակաձավար, սպիտակ բրինձ եւ արագ պատրաստվող շիլաներ։

Ամենավնասակարը մասնագետը համարում է սպիտակաձավարը։ Նրա խոսքով՝ այն ոչ միայն բարձր ածխաջրածնային, այլեւ բարձրգլյուտենային մթերք է, քանի որ պատրաստված է ցորենից։

«Գլյուտենն այն սոսինձն է, որն ի վերջո ցեմենտում է բարակ աղիքի միկրոթավիկները՝ անջատելով այն աշխատանքից, մարսող եւ յուրացնող գործառույթից: Ուստի նման արտադրանքը չարաշահել չի կարելի»,- ասել է սննդաբանը։

Այս կապակցությամբ մասնագետը խորհուրդ է տվել երեխաներին չկերակրել սպիտակաձավարով, քանի որ, բացի հագեցվածության զգացումից, այն ոչ մի օգուտ չի տալիս։

Դիետոլոգը խորհուրդ չի տալիս նաեւ ուտել սպիտակ բրինձ, քանի որ այն մշակվել է եւ կորցրել իր օգտակար թաղանթը։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տալիս օգտագործել արագ պատրաստվող շիլաներ, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում։

«Այն շիլաները կամ ձավարեղենը, որոնք մաքսիմալ վերամշակված են, որտեղ հացահատիկից մնացել է միայն օսլա պարունակող մասը, եւ ավելացվել են սննդի ներկանյութեր, համը բարելավողներ կամ կաթի փոշի։ Խանութներում դրանք սովորաբար վաճառվում են տոպրակներով։ Դրանք ոչ միայն ցածր սննդային արժեք ունեն, այլեւ ամենաշատ վնասը պատճառում են բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարի պատճառով»,- բացատրել է Կորոլյովան։



© NEWS.am Medicine