Գիտնականները պարզել են, թե ինչպես է զարգացել լեզվական հատվածների կապակցումը մարդու ուղեղում

19:46   5 հուլիսի, 2022

Նյարդաբանները նոր պատկերացում են ստացել այն մասին, թե ինչպես է մեր ուղեղը վերածվել լեզուներին պատրաստ ուղեղի: Համեմատած շիմպանզեի ուղեղի հետ՝ մեր ուղեղի լեզվական հատվածների կապակցման սխեման ավելի է ընդլայնվել, քան նախկինում ենթադրվում էր: Ռադբոուդի եւ Օքսֆորդի համալսարանի հետազոտողներն իրենց եզրակացությունները հրապարակել են PNAS ամսագրում:

Գիտակցումն այն բանի, թե հատկապես ինչը ուղեղում կարող է նպաստել այդ յուրահատուկ ունակության զարգացմանը, երկար տարիներ ոգեշնչել է հետազոտողներին: Սակայն մինչ այժմ նրանց ուշադրությունը կենտրոնացած է եղել ճակատային եւ քունքային հատվածները միացնող որոշակի նյարդային տրակտի վրա, որը կոչվում է arcuate fasciculus, որը ոչ միայն ցույց է տալիս տեսակների միջեւ զգալի տարբերություններ, այլեւ, ինչպես հայտնի է, մասնակցում է լեզվական գործառույթին:

Մարդու եւ շիմպանզեի ուղեղի տարբերություններն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են 50 մարդու եւ 29 շիմպանզեի ուղեղների սքանավորումը: Գիտնականներն օգտագործել են դիֆուզիոն-կշռված պատկերների (DWI) մեթոդը, որը թույլ է տալիս ստանալ սպիտակ նյութի՝ ուղեղի հատվածները միացնող նյարդային ուղիների պատկերները:

Այս պատկերների օգնությամբ նրանք ուսումնասիրել են ուղեղի՝ լեզվի հետ կապված երկու կենտրոնների (առաջի եւ հետեւի քունքային հատվածների) հարաբերությունները՝ համեմատելով դրանք տարբեր տեսակների միջեւ:

Հետազոտողները պարզել են, որ շիմպանզեների մոտ հետին միջին քունքային շրջանների կապը հիմնականում սահմանափակվում է քունքային հատվածով, մարդու մոտ նոր կապ է ձեւավորվել ճակատային եւ գագաթային հատվածների հետ՝ օգտագործելով arcuate fasciculus-ը որպես անատոմիական ուղի: Փաստորեն, մարդկային լեզվական երկու ոլորտներում էլ փոփոխությունները ներառում են քունքային հատվածներում կապերի ընդլայնման շարք:



© NEWS.am Medicine