Ո՞ր վատ սովորություններից պետք է հրաժարվել 40-ից հետո

18:44   6 հուլիսի, 2022

40-ից հետո մեր օրգանիզմը սկսում է փոխվել․ կորցնում ենք մկանային զանգվածը, դանդաղում է նյութափոխանակությունը։ я. Eat This, Not That!-ը զրուցել է փորձագետների հետ, որոնք պատմել են, թե այս տարիքի կանայք ինչ վատ սովորություններից պետք է հրաժարվեն եւ ինչու։

Սննդաբան Ռեյչել Փայնը վատ սովորությունների շարքում նշել է յո-յո դիետան: Յո-յո դիետայի հետեւելու ազդեցությունը նկատվում է, երբ մարդը կանոնավոր կերպով  խիստ դիետաներ է պահում։  Արդյունքում նա հետո նիհարում է, հետո նորից վերականգնվում։

Միեւնույն ժամանակ,  օրգանիզմում նյութափոխանակության արագությունը նվազում է։

Վիրաբույժ Մայքլ Մեյը նշում է, որ 40-ն անց կանայք շատ մտահոգվելու պատճառներ ունեն, ինչը  հանգեցնում է սթրեսի եւ բացասաբար ազդում նրանց առողջության վրա:   

Ջուրը  նպաստում է օրգանների արդյունավետ աշխատանքին, պահպանում է մաշկը առողջ եւ բարձրացնում իմունիտետը: Տարիքի հետ մեր ծարավի զգացումը սկսում է փոխվել, եւ մենք չենք նկատում, որ բավականաչափ չենք խմում:

Առողջապահության մարզիչ Լինդսի Թալիսի խոսքով՝ տարիքի հետ ավելանում են հոգեկան առողջության խնդիրների ռիսկի գործոնները։

Տարիքի հետ մեծանում է լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման ռիսկը։ 

Բժիշկները զգուշացնում են, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների եւ հիվանդությունների ռիսկը։



© NEWS.am Medicine