Անվանվել է օրգանիզմում աղի պակասի առաջին նշանը

19:26   6 հուլիսի, 2022

Բժիշկ թերապեւտ Ելենա Լուկինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է որոշել օրգանիզմում աղի պակասի առաջին նշանը։

Մասնագետը հորդորել է զտված աղը փոխարինել ծովի աղով, որն իր բաղադրությամբ նույնական է մարդու արյան հեղուկ մասի բաղադրությանը։

Նրա խոսքով՝ օրգանիզմում աղի պակասի հիմնական նշանը հոգնածությունն ու թուլությունն է։ Մասնագետը բացատրել է, որ կոնկրետ այս ախտանիշների ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ նատրիումը խթանող ազդեցություն ունի սրտի մկանների վրա։ Նատրիումի դեֆիցիտի պատճառով սիրտը չի կարողանում արյուն մղել, հետեւաբար բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին եւ սննդանյութեր։

Բացի այդ, նատրիումը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի մակարդակը։

Մասնագետը նշել է, որ  աղը պարտադիր պետք է լինի մարդու սննդակարգում։  

Մեծահասակների համար ծովի աղի օրական չափաբաժինը մեկ թեյի գդալ է։ 



© NEWS.am Medicine