Ինչպիսի կոշիկներն են ամռանը սունկ առաջացնում

13:22   7 հուլիսի, 2022

Սնկային վարակի սպորները նախընտրում են տաք եւ խոնավ տեղեր, ասում է Բժշկական կենտրոնների եւ բժիշկների Podiatry League ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Подиатр» ընկերության ղեկավար, FormTotics-ի փորձագետ Օլգա Չիժեւսկայան, հայտնում է Gazeta.ru-ն։

«Մեր համարյա բոլոր կոշիկները ամռանը դառնում են տաք եւ խոնավ, ինչը նշանակում է, որ միկրոզներին ազատություն է տրված: Ուստի հետեւեք ձեր կոշիկների պահարանին՝ հարմարեցնելով այն շոգին: Փորձեք խուսափել վատ «շնչող» կոշիկներից, մասնավորապես, երկար ժամանակ ռետինե կոշիկներ մի կրեք ամառանոցում»,- ասել է Չիժեւսկայան։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել մաշկային հիվանդությունների կանխարգելման համար աղով լոգանքներ ընդունել՝ թեյի ծառի մեկ կաթիլ յուղ ավելացնելով, հայտնում է «Մոսկվա 24»-ը։

«Կարեւոր է ժամանակին խոնավացնել չոր մաշկը, նույնիսկ փոքր ճաքերը կարող են մուտքի դարպասներ դառնալ վարակի համար»,- հավելել է Չիժեւսկայան:

 



© NEWS.am Medicine