Ստեղծվել է նոր իմպլանտ, որը կարող է պայքարել գլաուկոմայի եւ կատարակտի դեմ

16:38   7 հուլիսի, 2022

Բժիշկները գնալով ավելի շատ են օգտագործում իմպլանտների նոր տեսակը, որը կարող է արդյունավետորեն պայքարել ոչ միայն գլաուկոմայի, այլեւ կատարակտի դեմ: Դրանք հասարակ պրոցեդուրայի միջոցով կարելի է անմիջապես տեղադրվել երկու աչքերում էլ, գրում է «МедикФорум»-ը։

Գլաուկոման առաջանում է, երբ տեսողական նյարդը, որը վիզուալ տեղեկատվություն է փոխանցում աչքի հետեւի մասից դեպի ուղեղ, վնասվում է՝ աչքը առողջ պահող հեղուկի կուտակման պատճառով:

Աչքի տարածքից հեղուկը պատշաճ կերպով չի հեռանում, ինչը հանգեցնում է ներակնային ճնշման բարձրացման եւ տեսողական նյարդի սեղմման։

Այս պացիենտներին օգնության է եկել ներակնային ճնշումը նվազեցնելու նոր իմպլանտը։ Ունենալով 5 մմ երկարություն, 0,6 մմ հաստություն, այն պատրաստված է ճկուն բժշկական սիլիկոնից՝ հազարավոր փոքրիկ անցքերով, որոնք թույլ են տալիս խոնավությանը ազատորեն դուրս հոսել: Կարիք չկա ստեղծել նոր ուղիներ, ինչպես տրաբեկուլէկտոմիայի դեպքում, փոխարենը իմպլանտը հեղուկը վերաուղղում է աչքի մեկ այլ գոյություն ունեցող դրենաժային ցանցի մեջ, որը կոչվում է supraciliary եւ suprachoroidal տարածություն:

Իմպլանտը կարող է տեղադրվել տեղային անզգայացման տակ, ընդ որում՝ կատարվում են ինչպես առանձին վիրահատություններ, այնպես էլ կատարակտի հեռացման համատեղ պրոցեդուրաներ: Չէ որ շատ տարեց մարդկանց մոտ գլաուկոման զարգանում է կատարակտի հետ միաժամանակ: Վիրահատությունները տեւում են 30 րոպեից քիչ եւ ունեն ռիսկի ցածր աստիճան:

 



© NEWS.am Medicine