ԱՀԿ-ն հայտարարել է կապիկի ծաղիկով երեխաների վարակման դեպքերի մասին

14:20   7 հուլիսի, 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կապիկի ծաղիկով երեխաների վարակման դեպքեր։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի ծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը, փոխանցում է «Реальное время»-ն։

18-19 տարեկան պացիենտների շրջանում կապիկի ծաղիկի փոխանցման հարցը դեռ բաց է։ Լյուիսը ենթադրել է, որ փոքր երեխաները, ամենայն հավանականությամբ, վարակվում են «տնային պայմաններում ազդեցության» հետեւանքով:

Իր հերթին, NL Times-ը հայտնել է Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով տարրական դպրոցական տարիքի երեխայի վարակման դեպքի մասին:

Հայտնի չէ, թե ինչպես է երեխան վարակվել, սակայն նշվում է, որ խոսքը սեռական բռնության մասին չէ։ Այս կապակցությամբ լրատվամիջոցը հիշեցնում է, որ վարակը կարող է առաջանալ պարզապես սերտ մարմնական շփման դեպքում։

ԱՀԿ-ն նաեւ հայտնել է, որ ամբողջ աշխարհում կապիկի ծաղիկից մահացել է երեք մարդ, բոլոր երեք դեպքերն էլ Աֆրիկայում են գրանցվել:



© NEWS.am Medicine