Ո՞ր ըմպելիքներն են օգտակար սրտի համար

21:36   8 հուլիսի, 2022

Կալիումի եւ մագնեզիումի բարձր պարունակությամբ ըմպելիքների օգտագործումը կօգնի ապահովել սրտի ճիշտ աշխատանքը, ասել է «Медицина» ԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) սրտաբան Դենիս Սոկոլովը:

Կարեւոր օրգանի աշխատանքին կօգնեն նաեւ թարմ քամած հյութերն ու մրգային ըմպելիքները, օրինակ՝ հապալասից, հաղարջից, գազարից, ազնվամորիից, ելակից, ծիրանից, խնձորից, բանանից, դդումից եւ դեղձից։ Սննդաբանը զգուշացրել է, որ ըմպելիքները պետք է պատրաստվեն առանց շաքարի, փոխանցում է Gazeta.Ru-ն։

«Լավ են վարունգի, մաղադանոսի եւ սպանախի թարմ հյութերը, թզի, խուրմայի, ծիրանի, սալորի չրերից կոմպոտները»,- ասել է սրտաբանը։

Բուսական թուրմերն ու թեյերը նույնպես արդյունավետորեն օգնում են սրտի աշխատանքին: Սրտաբանը հատկապես նշել է հիբիսկուսից, ալոճից, մորիից, առյուծագիից եւ մեղվախոտից ըմպելիքները։ Բժիշկը նաեւ զգուշացրել է, որ չնայած այս մթերքների բոլոր առավելություններին, դրանք օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, փոխանցում է ФАН-ը։



© NEWS.am Medicine