Ո՞ր հատապտուղներն են դանդաղեցնում ծերանալու պրոցեսը

09:42   11 հուլիսի, 2022

Հուլիսին հասունանում են բազմաթիվ համեղ հատապտուղներ եւ մրգեր։ «Вечерняя Москва»-ն զրուցել է սննդաբան Ելենա Սոլոմատինայի հետ եւ պարզել, թե որ հատապտուղներն ունեն ամենաօգտակար հատկությունները։

Սննդաբանի կարծիքով՝ մորին ամենաախորժալի եւ օգտակար հուլիսյան հատապտուղն է։

«Այդ հատապտուղը նպաստում է քաշի նվազելուն, ուստի նրանք, ովքեր դիետա են պահում, կարող են ուշադրություն դարձնել այս փաստին։ Նեւրոզների եւ դեպրեսիաների ժամանակ նույնպես կարելի է մորի ուտել, քանի որ այն բարձրացնում է տրամադրությունը, նպաստում մաշկի թարմացմանը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ մորին բարձրացնում է իմունիտետը եւ հիանալի միջոց է մրսածության դեմ։

Հապալասը նույնպես հիանալի հատապտուղ է, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերանալու պրոսեսը, բարելավում մարսողական համակարգի աշխատանքը։ Այն ունի մանրէասպան հատկություն, նշել է բժիշկը։

«Օգտակար հատկություններ ունեն ոչ միայն հապալասի պտուղները, այլեւ տերեւները։ Այն թարմ վիճակում օգտագործում են լնդախտի բուժման համար։ Աչքի հիվանդությունների ժամանակ պտղի տերեւներն օգտագործում են բուժամիջոցներ պատրաստելու համար աղեստամոքսային տրակտի հիվանդությունների եւ տեսողական խնդիրների դեպքում»,- ասել է սննդաբանը։

Այս ամառային հատապտուղն օգտագործվում է նաեւ խոցերի եւ այրվածքների, գինգիվիտների եւ ստոմատիտների բուժման ժամանակ, ավելացրել է Սոլոմատինան։



© NEWS.am Medicine