Ինչպիսի նախաճաշն է նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը

16:35   11 հուլիսի, 2022

Թեեւ կարող եք չգիտակցել, բայց նախաճաշի ժամանակ դուք ընդունում եք փոքրիկ որոշումներ՝ սկսած նրանից ձվածեղ եք ուզում, թե խաշած ձու, մինչեւ թեյ եք ուզում, թե սուրճ: Բայց եթե ունեք շաքարախտ կամ նախաշաքարախտ, ապա առավոտյան ուտելը պահանջում է ավելի շատ որոշումների կայացում, քանի որ ընտրում եք լավագույն տարբերակը արյան շաքարի ձեր մակարդակի համար: Այդ դեպքում նախաճաշին կենտրոնացեք բջջանյութի վրա, Eat This, Not That!-ի իր հոդվածում խորհուրդ է տալիս սննդաբան Սառա Գարոնը։

Քանի որ օրգանիզմը չի յուրացնում կամ քայքայում բջջանյութը, ինչպես մյուս ածխաջրերը, այս մակրոէլեմենտը չի բարձրացնի եւ չի իջեցնի գլյուկոզայի մակարդակը, նշում է մասնագետը:

Ավելին, ըստ 2018-ին Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության, չլուծվող հացահատիկային սննդային մանրաթելերի (օրինակ՝ ամբողջական ցորենի) բարձր պարունակությամբ դիետաները կարող են առաջին հերթին զգալիորեն նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը:

Այլ հետազոտություններ փորձել են առանձնացնել լուծվող եւ չլուծվող բջջանյութի հազվագյուտ ազդեցությունը արյան մեջ շաքարի մակարդակի վրա: 2021 թվականին անցկացված 22 հետազոտությունների մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ վարսակի, ավոկադոյի, սեւ լոբու եւ բրյուսելյան կաղամբի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերը հատկապես արդյունավետ են բարելավում 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ գլիկեմիկ հսկողությունը եւ ինսուլինի դիմադրությունը: Այնուամենայնիվ, ձեր նախաճաշում ներառեք բջջանյութով հարուստ ցանկացած մթերք:

«Բջջանյութով հարուստ ուտեստով ձեր օրը լավ սկսելու համար զարդարեք ամբողջահատիկային տարբերակները՝ ամբողջական հացահատիկի տոստը, հնդկացորենի վաֆլիները կամ վարսակը, համեղ հավելումներով, օրինակ՝ հատապտուղներով, ընկույզի կարագով կամ ավոկադոյի կտորներով»,- խորհուրդ է տալիս Գարոնը:

Մի սահմանափակվեք վարսակի շիլայով. կան բազմաթիվ այլ գաղափարներ բջջանյութի հարուստ պարունակությամբ նախաճաշի համար՝ սկսած բանջարեղենի տեսականուց մինչեւ սեւ լոբով ձվածեղը: Ինչպիսին էլ լինեն ձեր նախասիրությունները, ամեն առավոտ խոհանոց գնալիս մտածեք, թե ինչին կարող եք բջջանյութ ավելացնել:

 



© NEWS.am Medicine