Ինչո՞ւ են շոգին սրվում այտուցներն ու վարիկոզը

18:29   11 հուլիսի, 2022

Ամառն ու երակների վարիկոզ լայնացումը, ինչպես նաեւ այտուցները, նման են երկվորյակ եղբայրների: Մեկը միշտ ասոցացվում է մյուսի հետ։ Այն մասին, թե ինչու են շոգին խորանում վարիկոզի հետ կապված խնդիրները եւ այտուցվում ոտքերը, եւ ինչպես պայքարել դրա դեմ, «Аргументы и факты»-ին պատմել է Բժշկական կենտրոնների եւ բժիշկների «Պոդիատրիայի լիգա» ասոցիացիայի գործադիր տնօրեն Օլգա Չիժեւսկայան:

«Վարկոզ» անվանումով այսբերգի գագաթին բազմաթիվ կանայք են բախվում՝ երակների ուռած հանգույցներ, մանուշակագույն «ցանցեր» եւ «աստղիկեր», այտուցված ոտքեր. այս ամենը միայն «կոսմետիկ թերություններ» չեն, ասում է Չիժեւսկայան:

Երակային հիվանդությունների առաջացման եւ առաջընթացի ռիսկի գործոնները բազմիցս ուսումնասիրվել են, հիմնականների ցանկում ներառվել է.

Բազմաթիվ հետազոտություններում նշվում է քրոնիկ երակային անբավարարության կապը ոտնաթաթերի վիճակի, մասնավորապես՝ հարթաթաթության եւ սրունքաթաթային հոդի շարժունակության հետ:

Համարվում է, որ արդեն շրջակա միջավայրում 23-25 աստիճանի դեպքում վարիկոզը սրվում է:

Ոտքերն այտուցվում են, ոտքերում ծանրության զգացում է առաջանում, երակները սարսափելի տեսք են ունենում, եւ եթե այդպիսի հատվածները սեղմելու դեպքում զգացվում է ծակոց կամ նույնիսկ ցավ։

Այսպիսով, նշում է մասնագետը, վարիկոզի սրացման ամառային երեք հիմնական պատճառ կա.

  1. երակների տոնուսի նվազում,
  2. ստորին վերջույթներում արյան շրջանառության ընդհանուր դանդաղում,
  3. արյունականգի մեծ հավանականություն։

Առաջին քայլը բժշկի դիմելն է: Եվ հետո առաջարկություններին եւ խորհուրդներին հետեւելը: Վարիկոզի կանխարգելման «տնային» միջոցներից Չիժեւսկայան խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալ կանոններին.

«Անպայման օգտագործեք խոնավեցնող եւ արեւապաշտպան քսուքներ, զբոսնելիս փորձեք ժամանակ առ ժամանակ թաքնվել ստվերում։ Երակները «մարզելու» եւս մեկ լավ միջոց է կոնտրաստային ցնցուղը»,- խորհուրդ է տալիս մասնագետը։



© NEWS.am Medicine