Ինչպես ազատվել խռմփոցից

22:27   11 հուլիսի, 2022

Բժիշկ-օտոլարինգոլոգ Էդուարդ Վյազմենովը պատմել է, թե ինչպես կարելի է ազատվել խռմփոցից, գրում է solenka.info-ն։

Էնդոկրինոլոգիայի Ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի մասնագետի խոսքով, բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ցերեկային քնկոտությունը, մոռացկոտությունը եւ կենտրոնացման կորուստը, կապված են գիշերը մարդու խռմփոցի հետ։

Բժշկի խոսքով՝ խռմփոցից ընդմիշտ կարելի է ազատվել վիրահատական ճանապարհով։ Այս մեթոդը 95 տոկոս դեպքերում թույլ է տալիս այլեւս երբեք չունենալ խռմփոց եւ ապնոէ:

«Վիրաբույժը ուղղում է քթի միջնապատը, որը վերականգնում եւ ամրացնում է փափուկ քիմքի մկանների տոնուսը»,- պարզաբանել է մասնագետը։



© NEWS.am Medicine