23:46 12 հուլիսի, 2022Խմորեղենի որոշակի տեսակների օգտագործումը կարող է հրահրել քաղցկեղի զարգացում, ասել է ռացիոնալ սնվելու եւ սննդային խանգարումների բուժման մասնագետ Իվան Ալիմենկոն, գրում է FAN-ը։
Նա բացատրել է, որ թխվածքներ գնելիս կարեւոր է ուշադրություն դարձնել ապրանքի բաղադրությանը։
Ըստ Ալիմենկոյի՝ առավել անվտանգ են հացաբուլկեղենը կամ հրուշակեղենը, որոնք պատրաստված են ալյուրից եւ ջրից։ Մասնագետը խորհուրդ է տվել խուսափել անորակ ճարպեր պարունակող թխվածքներից, որոնք կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդությունների եւ ճարպակալման։