Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի արձակուրդից հետո

23:40   14 հուլիսի, 2022

Արձակուրդից հետո անհրաժեշտ են դրական տրամադրվածություն եւ բարոյական պատրաստություն աշխատանքի վերադառնալու համար, ասել է հոգեբան Սվետլանա Լադեյշչիկովան։

«Պետք է դրականորեն տրամադրվել, զանգահարել գործընկերներին, իմանալ, թե ինչ է տեղի ունեցել աշխատավայրում եւ բարոյապես պատրաստվել աշխատանքի անցնելուն»,- ասել է նա «Мослента-ի զրույցում։

Անհրաժեշտ է գտնել կարիերային, ֆինանսական, հոգեբանական մոտիվացիա, դա կօգնի ուղեղին հաղթահարել սպասվող սթրեսը։ Հոգեբանը նաեւ խորհուրդ է տվել հավասարակշռություն գտնել աշխատավայրում այս կամ այն բանն անելու ցանկության եւ անհրաժեշտության միջեւ, տեղեկացրել է Москва24-ը։



© NEWS.am Medicine