Անհրաժեշտ են արդյոք բերանի հիգիենայի լրացուցիչ միջոցներ

18:40   15 հուլիսի, 2022

Ատամների խնամքի հիմքում առավոտյան եւ երեկոյան ատամի մածուկով եւ խոզանակով լվանալն է: Ընդ որում, կարեւոր չէ՝ սովորական, թե էլեկտրական սարք եք օգտագործում։ Ամենակարեւորը հարմարավետությունն ու որակն է, ասել է ատամնաբույժ Իրինա Նիկիտինան, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։

Կարեւոր է մանրակրկիտ մաքրել ատամների մակերեսները՝ յուրաքանչյուր հատվածով անցնել 5-10 անգամ։

Ընդ որում՝ արժե ընտրել միջին կոշտության մազիկներով խոզանակ։ Փափուկն իմաստ ունի օգտագործել միայն վերականգնողական շրջանում՝ ցանկացած վիրահատական միջամտությունից հետո։

Դա պետք է անել առանց մածուկի, շտրիխաձեւ շարժումներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով լնդերի մոտ գտնվող հատվածներին։

Ատամներից բացի, կարեւոր է ամեն օր լվանալ լեզուն։

Եթե բերանի խոռոչում կան օրթոպեդիկ կառույցներ (պսակներ, բրեկետներ, վինիրներ եւ այլն), ապա առանց ոռոգիչի անհնար է բերանի խոռոչի բարձրորակ հիգիենան։

Ինչ վերաբերում է բերանի ողողող միջոցներին, ապա բժիշկները խորհուրդ են տալիս դրանք օգտագործել միայն որոշակի խնդիրների գինգիվիտի (լնդերի բորբոքում), ստոմատիտի (բերանի լորձաթաղանթի բորբոքում) եւ ատամների զգայունության բարձրացում դեպքում։

Մինչեւ 12–13 տարեկանը խոզանակի որակը պետք է ստուգել ատամի նստվածքի ինդիկատորների միջոցով։ Դրանք վաճառվում են հաբերի կամ լուծույթների տեսքով։ Ինդիկատորների մեջ հատուկ բաղադրիչները թաքնված նստվածքը վառ գույնով են ներկում:

Պետք է հասկանալ, որ փոքր երեխաների եւ դեռահասների մոտ ատամի էմալը շատ թույլ է, անհաս: Ուստի այս ժամանակահատվածում շատ արագ կարիես է ձեւավորվում։ Բերանի խոռոչը պաշտպանելու համար մինչեւ 18 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում երեք ամիսը մեկ գնալ ատամների պրոֆեսիոնալ մաքրման եւ ֆտորացման։ Մեծահասակների համար բավական է վեց ամիսը մեկ նման պրոցեդուրաներ անել։



© NEWS.am Medicine