Ո՞ր մթերքներն են արագացնում նյութափոխանակությունը 50 տարեկանից հետո

22:30   15 հուլիսի, 2022

Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։ Ուտելու սովորությունների փոփոխությունը կարող է արդյունավետ լինել նույնիսկ 50 տարեկանից հետո նյութափոխանակության պահպանման համար, գրել է Eat This, Not That ամսագիրը:

նյութափոխանակությունը կարող է բարձրացնել չիլի պղպեղի օգտագործումը ուտեստներում, նշել է Լորեն Մանաքերը՝ շեշտելով, որ այստեղ դեր են խաղում պղպեղներում առկա կապսաիցինոիդները:

Ուտելիքների ցանկը համալրում է կոճապղպեղը, որը հակաբորբոքային, հակահիպերտոնիկ հատկություններ ունի: Այս կարող է օգնել քաշի կորստին, ինչը պայմանավորված է նրանով, որ կոճապղպեղը հարուստ է բնական բուսական քիմիական նյութերով, որոնք գործում են որպես հակաօքսիդանտներ:

Մասնագետը առանձնացրել է նաեւ վարսակը, որը օգնում է կուշտ զգալ եւ ավելի շատ ճարպեր այրել օրգանիզմում: Դա պայմանավորված է նրանով, որ առանց կեղեւի վարսակը կայուն օսլայի հիանալի աղբյուր է, որը առողջ մարդկանց բարակ աղիքներում չի մարսվում: Հաստ աղիք մտնելով՝ դիմացկուն օսլան սննդի աղբյուր է դառնում այստեղ ապրող բակտերիաների համար:

Ըստ Մանաքերի՝ նյութափոխանակությանը օգնում է նաեւ դառը շոկոլադը, որը շատ օգտակար է, սակայն՝ չափավոր օգտագործելու դեպքում:



© NEWS.am Medicine