Ինչո՞վ է իրականում օգտակար նեխուրը

19:32   16 հուլիսի, 2022

Շատ մարդիկ նեխուր են ուտում, երբ փորձում են նիհարել։ Իրականում, դրա օգուտներն ավելի էական են, քանի որ այս բուսամթերքը բազմաթիվ արժեքավոր սննդանյութերի՝ հանքանյութերի, թթուների, հակաօքսիդանտների աղբյուր է, գրում է «МедикФорум»-ը։

«Նեխուրը կալցիումի, մագնեզիումի, երկաթի, կալիումի, ցինկի աղբյուր է։ Նաեւ բույսը հարուստ է սելինինով, լիմոնենով, օքսալաթթվով, ֆլավոնոիդներով, ֆուրանոկումարիններով»,- ասում է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Պուրիգան։

Մասնագետի կարծիքով՝ սննդի մեջ նեխուրի օգտագործումը օգնում է կմախքը լավ վիճակում պահել։ Նրա սերմերի մեկ ճաշի գդալը կարող է ապահովել ոսկորներն ամրացնող կալցիումի օրական նորմայի մինչեւ 12 տոկոսը: Արմատապտուղը՝ մինչեւ 10 տոկոսը: Բացի այդ, նեխուրը պարունակում է նաեւ վիտամին K, որն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը։

Մասնագետը նշել է նաեւ բանջարեղենի այլ առավելություններ.

«Սննդակարգում նեխուրի առկայությունը կարող է կանխել սրտային հիվանդությունները եւ նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը»,- բացատրել է Պուրիգան:

Միեւնույն ժամանակ բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շատերի համար նեխուրը կարող է ուժեղ ալերգեն լինել, հատկապես մեծ չափաբաժիններով ուտելու դեպքում: Բացի այդ, այն պարունակում է շատ նատրիում, ուստի հիպերտոնիկները պետք է ավելի զգույշ լինեն:



© NEWS.am Medicine