Ինչո՞ւ է արմունկների եւ ծնկների մաշկը չոր

23:40   16 հուլիսի, 2022

Ինչո՞ւ է արմունկների եւ ծնկների մաշկը չոր: «Аргументы и Факты»-ի հետ զրույցում հարցին պատասխանել է պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Վդովինը։

«Արմունկների մաշկը բավական բարակ է եւ գործնականում զուրկ ենթամաշկային հյուսվածքից եւ ճարպագեղձերից, հետեւաբար այն հակված է չորության։ Ծնկների հատվածում այն ​​այնքան էլ բարակ չէ, բայց ունի նաեւ փոքր քանակությամբ ճարպագեղձեր եւ մանրաթելեր»,-ասել է նա։

Բացի այդ, արմունկների կամ ծնկների չորությունը կարող է կապված լինել հետեւյալ խնդիրների հետ՝

Էնդոկրին պաթոլոգիաներ;

Մի շարք աուտոիմուն հիվանդություններ;

Երկաթի ցածր մակարդակ։

Մասնագետի խոսքով՝  արմունկների եւ ծնկների հատվածում մաշկի չորացմանը հանգեցնում են հետեւյալ հանգամանքները՝  արմունկները սեղանին դնելու սովորությունը;

շատ տաք լոգանք ընդունելը;

տարիքային  առանձնահատկությունները;

կոլագենի պակասը։

Բացի կոսմետիկ խնամքից, շատ կարեւոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ չոր մաշկը հաճախ կապված է որոշակի վիտամինների պակասի հետ՝ ամենից հաճախ A, D եւ E վիտամինների պակասի հետ։  Ալեքսանդր Վդովինը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել՝ ձու, սպանախ, մաղադանոս, ծովամթերք, գազար։ 



© NEWS.am Medicine