Ինչո՞վ է հապալասն օգտակար օրգանիզմի համար

10:29   20 հուլիսի, 2022

Հապալասն օգնում է մշուշոտ տեսողության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում, «Վեչեռնյայա Մոսկվա»-ին ասել է գաստրոէնտերոլոգ եւ սննդաբան Նուրիա Դիանովան։

Նրա խոսքով՝ հապալասը տարբեր օգտակար տարրերի աղբյուր է։

«Այլ վիտամիններից բացի, դրանում շատ բնական վիտամին C կա: Կան նաեւ բիոֆլավոնոիդներ, իսկ հապալասի սեւ գույնը պայմանավորված է անտոցիանինների ավելցուկով՝ բաղադրիչներ, որոնք հակաօքսիդանտ են հանդիսանում: Դրանք պայքարում են ծերացման դեմ, ամրացնում են անոթների պատերը եւ այլն։ Ազդեցությունը պարզապես ապշեցնող է»,- բացատրել է բժիշկը:

Մասնագետի ծոսքով՝ հապալասն օգնում է լուծել մշուշոտ տեսողության հետ կապված խնդիրները։ Իհարկե, միայն հապալասով հնարավոր չէ փոխել իրավիճակը, բայց դրա օգտագործումը երաշխիք է, որ մարդը ճիշտ կազդի իր մարմնի վրա տեսողության վատթարացման դեպքում, ընդգծել է Դիանովան։

Հապալաս պետք է օգտագործեն նաեւ նրանք, ում մոտ սրտանոթային հիվանդություններ են ախտորոշվել, նշել է մասնագետը։



© NEWS.am Medicine