Ինչպե՞ս լրացնել երկաթի պակասն օրգանիզմում մթերքների օգնությամբ

23:41   22 հուլիսի, 2022

Այսօր շատերի մոտ երկաթի պակաս կա, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ կասկածում դրա մասին։ Սակայն խնդիրներից անտեղ լինելը տհաճ ախտանիշներից, ավաղ, չի ազատում: Ուստի դեֆիցիտները պետք է գրագետ կերպով լրացնել, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

«Երկաթի պակասը լրացնելու լավագույն միջոցը ոլոռն է։ Այն մեծ քանակությամբ երկաթ եւ մանրաթել է պարունակում: Բայց այն գրեթե ամբողջությամբ ծախսվում է միկրոֆլորան կերակրելու վրա: Ստամոքսը ուռում է, տանջում են գազերը, շրջապատի մարդիկ դժգոհ են։ Այո, երկաթը լավ է, բայց հետեւանքներ կան»,- ասում է փորձագետը։

Շատերը կարծում են, որ խնձորը երկաթի լավագույն աղբյուրն է, բայց դա այդպես չէ: Դրա մեջ երկաթն այդքան էլ շատ չէ:

Երկաթով իսկապես հարուստ են հետեւյալ ենթամթերքները՝ լյարդ, երիկամներ, սիրտ, ուղեղ: Նրանց, ում սննդակարգում այս մթերքները մշտապես առկա են, երկաթի դեֆիցիտ չի սպառնում: Բայց այստեղ եւս «բայց» կա. ենթամթերքների չարաշահում չի կարելի, քանի որ դրանք շատ ճարպ են պարունակում։

Այս առումով ավելի անվտանգ են երկաթի բուսական աղբյուրները՝ սպանախը, բրոկկոլին, դդմի սերմերը, տոֆու պանիրը, ինչպես նաեւ ծովամթերքները, օրինակ՝ ոստրեները:

Կարմիր մթերքները, կարծրատիպերի  հակառակ, քիչ երկաթ են պարունակում։ Խոսքը կեռասի, կարմիր պղպեղի, ճակնդեղի, բողկի, գազարի, ազնվամորու եւ ելակի մասին է։




© NEWS.am Medicine