Նշվել է ինֆարկտի եւ ինսուլտի երկու նախանշան

09:43   25 հուլիսի, 2022

Բժշկական գիտությունների դոկտոր Յարոսլավ Աշիխմինը պատմել է ինֆարկտի եւ ինսուլտի երկու նախանշանի մասին։

Նրա խոսքով՝ դրանք են ուժեղ գլխացավերն ու կրծքավանդակի հատվածում ցավը, հաղորդում է «Газета.ru»-ն։

Ընդ որում, կարեւոր է վերահսկել արյան ճնշումը․ եթե այն բարձրանում է 140/90, ապա դա վտանգավոր վիճակ է, զգուշացրել է բժիշկը։

Նշվում է, որ ինֆարկտի եւ ինսուլտի են հակված ծխողները, ավելորդ քաշ ունեցողները, ինչպես նաեւ հիպերտոնիկները։ Բացի այդ, անհրաժեշտ է հետեւել խոլեստերինի մակարդակին՝ խուսափելու սրտի հետ կապված խնդիրներից։



© NEWS.am Medicine