Ի՞նչ բուժիչ հատկություններ ունի սալորը

11:23   25 հուլիսի, 2022

Սալորի օգտագործումը օգնում է լրացնել օրգանիզմում K եւ C վիտամինների պակասը, ինչպես նաեւ բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը։ 

Բացի այդ, սալորը պարունակում է ավելի քիչ շաքար, քան շատ մրգեր եւ հատապտուղներ,  ասել է  սննդաբան Եվգենի Արզամասցեւը, փոխանցում է FAN-ը։ 

«Սալորի մեջ կարելի է առանձնացնել C եւ K վիտամինների առկայությունը, առաջինը պաշտպանում է իմունիտետը, երկրորդը օգտակար է արյունաստեղծության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս վիտամինը նաեւ օգնում է նորմալացնել սրտանոթային համակարգի աշխատանքը»,-բացատրել է նա Газета.Ru-ին տված հարցազրույցում։ 

Բացի այդ, սալորը որոշակի քանակությամբ պղինձ է պարունակում։ Մասնագետի խոսքով՝ այն օգտակար է մաշկի, մազերի եւ եղունգների համար։



© NEWS.am Medicine