Ո՞ր նշանները կարող են վկայել հաստ աղիքի քաղցկեղի մասին

12:27   25 հուլիսի, 2022

Հաստ աղիքի քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է ԱՄՆ-ում, սակայն գոյատեւման մակարդակը կազմում է 91 տոկոս, եթե քաղցկեղը ախտորոշվում է տեղայնացված փուլում:  

Բժիշկները զգուշացնում են, որ ուղիղ աղիքի արյունահոսությունը կարող է լինել հաստ աղիքի քաղցկեղի նշան եւ երբեք չպետք է անլուրջ վերաբերվել: Այս դեպքում անհրաժեշտ է կոլոնոսկոպիա անցնել։  

Հաստ աղիքի քաղցկեղի այլ ընդհանուր ախտանշաններն են՝ նեղ կղանքը, գազարտադրության ժամանակ  ցավը, փքվածությունը, սպազմները, քաշի կորուստը եւ հոգնածությունը: 

Սրտխառնոցն ու փսխումը նույնպես կարող են լինել հաստ աղիքի քաղցկեղի նշան, զգուշացնում են մասնագետները։   



© NEWS.am Medicine