Որքանո՞վ է օգտակար բուսական կաթը

16:45   27 հուլիսի, 2022

Բուսական կաթը կալցիումի պարունակությամբ կարող է դասական կաթի լավ փոխարինող դառնալ: Ընկույզից (բացի նուշից), սերմերից, հատիկաընդեղենից եւ հացահատիկից պատրաստված ըմպելիքներում այս օգտակար տարրը գրեթե նույնն է, ինչ կենդանական մթերքում: Ընդ որում, այն լավ է յուրացվում,- «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Անտոնինա Սավոլյուկը։

Սակայն նույնը չի կարելի ասել երկաթի մասին։ Չնայած այն առկա է բուսական կաթում, այն ավելի վատ է յուրացվում՝ 10 տոկոսից պակաս:

Բուսական կաթի կալորիականությունը համեմատելի է կովի կաթի հետ. միջինում այն մոտ 50–60 կիլոկալորիա է ​​պարունակում 2.5 տոկոս յուղայնությամբ 100 գրամում։

Բացի այդ, բուսական կաթը պետք է B խմբի վիտամիններ եւ օմեգա-3, 6 եւ 9 պոլիչհագեցած ճարպաթթուներ պարունակի, չէ՞ որ դրանով հարուստ են հացահատիկը, ընկույզը եւ հատիկաընդեղենը, որոնցից պատրաստվում է մթերքը: Բայց այստեղ կարեւոր է հասկանալ, որ տեխնոլոգիային չհետեւելու դեպքում այդ արժեքավոր նյութերը ոչնչացվում են։

Բնական բուսական կաթը հեղուկ է, որը ստացվում է մանրացված ընկույզի, հացահատիկի սերմերի եւ լոբազգիների լվացումից:

Բացի այդ, այդպիսի հավելումները մեծացնում են ըմպելիքի կալորիականությունը։ Այս պահը կարող է հատկապես վտանգավոր լինել մարդկանց համար, ովքեր սովոր չեն կարդալ  բաղադրությունը եւ բուսական կաթ են խմում՝ կարծելով, որ դա չափազանց օգտակար դիետիկ մթերք է։

Բուսական կաթը բաղադրությամբ եւ համով քիչ է նման դասական կաթին, բայց արտաքին տեսքով եւ կոնսիստենցիայով շատ նման է դրան: Այս փաստը հնարավորություն է տալիս բազմազան դարձնել սննդակարգը այն մարդկանց համար, ովքեր չեն կարող սովորական կենդանական արտադրանք օգտագործել:


 



© NEWS.am Medicine