Ինչպիսի վտանգավոր վիճակի մասին կարող է ահազանգել մահվան վախը

19:25   27 հուլիսի, 2022

Ռուս սրտաբան Զաուր Շուգուշեւը Sputnik ռադիոյի հետ զրույցում թվարկել է «համր ինֆարկտի» հետեւանքները։

Սովորական ինֆարկտի դեպքում կրծքավանդակում սուր ցավ է հայտնվում, եւ պացիենտը դիմում է բժշկի: Ընդ որում, «համր ինֆարկտի» ժամանակ նշաններն այնքան էլ ակնհայտ չեն, եւ դա կարող է մահվան հանգեցնել։

Սրտի հյուսվածքների նեկրոզը հաճախ անցավ է ընթանում II տիպի շաքարախտով հիվանդների մոտ: Ամենավախեցնողն այն է, որ մարդը կարող է լինել կյանքի եւ մահվան շեմին, բայց իրեն լավ զգալ: II տիպի շաքարային դիաբետը ախտահարում է նյարդային վերջավորությունները, եւ մարդը չի զգում, որ իր սրտի մի կտորը մահանում է:

«Համր ինֆարկտի» առաջին նշանը մահվան վախն է, որն առաջանում է սրտամկանի բջիջների մահվան եւ որոշակի նյութերի արտազատման հետեւանքով։

Հիվանդության մյուս նշաններն են՝ սուր անհիմն թուլությունը, սառը կպչուն քրտինքը եւ անսովոր վայրերում անհանգստությունը։

Այս ախտանիշների դեպքում պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել, հակառակ դեպքում ինֆարկտը կարող է հանգեցնել մահվան, հայտնում է SMI News-ը։



© NEWS.am Medicine