Ում համար է վտանգավոր խնձորը

21:36   27 հուլիսի, 2022

Խնձորը կարող է գազեր, փքվածություն, լուծ, ինչպես նաեւ ստամոքսում այրոց առաջացնել, «Մոսկվա 24»-ին ասել է դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։

Այս մրգի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ թթուներ։ Ուստի ստամոքսի հիվանդությունների դեպքում ավելի լավ է հրաժարվել խնձորից, խորհուրդ է տալիս մասնագետը։

«Մարդիկ, որոնք ցածր թթվայնությամբ գաստրիտ ունեն, հատկապես զգայուն են այդ թթուների հանդեպ: Խնձոր ուտելու ֆոնին կարող է տհաճ այրոց առաջանալ։ Երբ ստամոքսի պարունակությունն ընկնում է կերակրափող, չեզոք միջավայրն ու պատերը գրգռվում են»,- պարզաբանել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով, եթե օրգանիզմում առկա են անբավարար քանակությամբ ֆերմենտներ կամ դիսբիոզ (միկրոֆլորայի պաթոլոգիական փոփոխություն.-Խմբ.), ապա խնձորի ածխաջրերը կարող են արգելակել մի շարք բակտերիաների, որոնք հետագայում կարող են գազեր, փքվածություն եւ լուծ առաջացնել։

Միաժամանակ Լազուրենկոն հիշեցրել է՝ այն մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ չունեն, խնձորն, ընդհակառակը, օգտակար է։

 



© NEWS.am Medicine