Ինչո՞վ է բնությանը մոտ լինելն օգտակար երեխաների համար

09:44   28 հուլիսի, 2022

Մեծանալու ընթացքում երեխաներին կանաչ տարածքներին մոտ պահելը կարող է բարելավել նրանց թոքերի առողջությունը, ասվում է European Respiratory Journal ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների թոքերի աշխատանքը բարելավվել է, եթե կյանքի առաջին տասը տարիներին տների մոտ բուսականության ազդեցությունը սկսել է ավելանալ:

Գիտանականները նշել են, որ իրենց արդյունքները հաստատում են ընտանիքների՝ ավելի կանաչ տարածքներ տեղափոխվելու գաղափարը, բայց նաեւ ընդգծում են քաղաքային տարածքներում ավելի շատ կանաչապատման անհրաժեշտությունը:

Հետազոտությունը ղեկավարել է Պորտուգալիայի Պորտուի համալսարանի դոկտոր Դիոգո Կեյրոս Ալմեյդան: Դրան մասնակցել են 3278 երեխաներ, որոնք ապրում են Պորտոյում եւ նրա շրջակայքում:



© NEWS.am Medicine