Ովքեր չեն կարող եգիպտացորեն ուտել

19:43   29 հուլիսի, 2022

Մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտ, գիրության եւ շաքարային դիաբետի հետ կապված խնդիրներ, ավելի լավ է զերծ մանն եգիպտացորեն ուտելուց, «Մոսկվա 24»-ին ասել է դիետոլոգ, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։

Եգիպտացորենը պարունակում է կոպիտ մանրաթելեր։ Ուստի մասնագետը խորհուրդ չի տալիս աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում, ինչպիսիք են գաստրիտը եւ կոլիտը օգտագործել այն։ Բացի այդ, եթե մարդու մոտ առկա է լեղու արտանետման խախտում, վտանգ կա, որ եգիպտացորենի կոպիտ մանրաթելերը մարսելիս կարող են խնդիրներ առաջանալ:

«Կամ եթե մարդն ունի ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ, ապա այդ բարդ ածխաջրերը յուրացնելու, քայքայելու համար պարզապես բավարար ֆերմենտներ չեն լինի»,- պարզաբանել է սննդաբանը։

Նա նշել է, որ հատկապես վնասակար է պահածոյացված եգիպտացորենը եւ հավելել, որ օգտակար եգիպտացորենը կարող է օգտագործվել, եթե ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ չկան:

«Եգիպտացորենը մանրաթելի բավականին հետաքրքիր տեսակ ունի։ Սա կոպիտ մանրաթել է, որը պրոբիոտիկ է եւ կերակրում է մեր բակտերիաներին, որոնք ապրում են աղիքներում ու վերահսկում մեր մարմինը, արտազատում որոշակի մետաբոլիտներ, որպեսզի մարմինը լավ զգա»,- իր խոսքը եզրափակելով ասել է Լազուրենկոն։



© NEWS.am Medicine