Ո՞րն է տղամարդկանց մոտ «գարեջրային փորի» առաջացման պատճառը

23:42   30 հուլիսի, 2022

Ո՞րն է տղամարդկանց մոտ «գարեջրային փորի» առաջացման պատճառը։

Տղամարդկանց մոտ այն առաջանում է ոչ միայն գարեջրի, այլ նաեւ բարձր գլիկեմիկ ինդեքսով այլ մթերքների չափից ավելի օգտագործման պատճառով, NEWS.ru-ին հայտնել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ այս մթերքները կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ նպաստում են ինսուլինի արտազատմանը, ինչը հանգեցնում է գիրության։ Ավելին, տղամարդու հոգեվիճակը փոխվում է, որոշ առումներով նա նմանվում է կնոջ։ 

Նրա խոսքով՝ այս դեպքում նյութափոխանակության բոլոր պրոցեսները քայքայվում են, ստամոքսը միայն մեծանում է, մարմնի մնացած մասը թուլանում է։ 



© NEWS.am Medicine